Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցոմ անդրադարձել է Թուրքիայում Գեզի զբոսայգու ցուցարարների նկատմամբ ցույցերի ցրման ժամանակ գործադրված բռնություններին, որոնք 3 մարդու կյանք խլեցին և հազարավոր մարդկանց վիրավորեցին:

 

Զեկույցը նշում է, որ ցուցարարների' ազատ և խաղաղ ցույցի դուրս գալու իրավունքը թուրքական իշխանությունների կողմից դաժանորեն ճնշման է ենթարկվել:

 

Amnesty International-ը հարցազրույց է վերցրել ցույցի ակտիվիստներից, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից, բժիշկներից, փորձագետներից, իրավաբաններից և լրագրողներից:

 

Իր հրապարակած զեկույցում կազմակերպությունը եկել է հետևյալ եզրակացության.

 

Ցուցարարները, նաև' խաղաղ բնակիչները, իշխանությունների կողմից դաժան ճնշումների են ենթարկվել, որի արյդունքում զոհվել է մեկ մարդ, և հազարավորները վիրավորվել են:

 

Ոստիկանությունը դիտավորյալ ռետինե փամփուշտներով կրակել է ցուցարարների գլխին' լուրջ վնասվածքներ հասցնելով նրանց:

 

Ցուցարարների նկատմամբ կկրառված արունքաբեր գազի և ջրցան մեքենաներից արձակված ջրի մեջ եղել են քիմիական նյարդագրգռիչ նյութեր: Ցուցարարների շարքում 2-րդ զոհը եղել է արցունքաբեր գազի կիրառման հետևանքով:

 

Իգական սեռի ցուցարարները իրավապահ մարմինների կողմից սեռական բռնության են ենթարկվել։

 

Կազմակերպության զեկույցը նշում է, որ թուրք իշխանությունների կողմից ձերբակալվել է ավելի քան 4900 ցուցարար: Վիրավորների քանակը հասնում է 8000-ի, որոնցից 61-ը ծանր վիրավոր են:

 

Թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի կերպ չի արձագանքել այս զեկույցին: Երկուշաբթի օրը նա ելույթ ունեցավ իր երկրում ժողովրդավարության նոր փաթեթի գործարկման մասին, որը, նրա խոսքերով, կարող է օրինակ ծառայել Եվրամիության համար. մեջբերում է Der Spiegel գերմանական պարբերականը: