«Հրապարակը» գրում է. Երեկ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին իսկական փոթորիկ էր առաջացրել։ ԱԺ պատգամավորներից մեկը թերթի հետ զրույցում նկատել է, որ պետք չէ զարմանալ Զարուհու արտառոց քայլերի վրա և պատմել է, որ մի անգամ նա ԱԺ է բերել կատվի 2 ձագ և կատվախոտի՝ վալերիանայի թուրմ, որը, ինչպես հայտնի է, կատուները շատ են սիրում։

 

Որոշել էր կատվախոտի թուրմը թուրմը հատակին կաթեցնել՝ իր աթոռից մինչև ԵԺ նախագահի աթոռը, և նիստի թեժ պահին կատուների բաց թողնել, որ գնան-հասնեն Հովիկ Աբրահամյանի մոտ։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացել է այս ծրագրի մասին և կանխել։

 

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։