Այսօր ժպիտի միջազգային օրն է: Այս առթիվ հայկական լրատվամիջոցներից մեկը օրվան նվիրված լուսանկարներ է տեղադրել' հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներից մեկին: Այս ամենի իմաստն այն է, որ կարելի է զվարճանալ անգամ մանրուքներից:
Ասում են, եթե նույնիսկ շատ վատ տրամադրություն էլ ունենաս, սակայն փորձես հայելու առջև հինգ րոպե ժպտալ, ապա տրամադրությունդ հաստատ կփոխվի: Կփորձեք երբևէ այս տարբերակը, թե' ոչ, ձեր խնդիրն է, սակայն այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք ժպտալու առիթ, կարծում ենք, կտան: