Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1958 թ. ծնված Թ. Բ.-ի վարած «Զիլ» մակնիշի 68US300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: