Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Բիս-1 աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել՝ 18.19-ին: Այրվել է տան տանիքը՝ մոտ 500 քմ: