Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում այրվում է ոչ բնակելի շինության տանիք:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրի մոտակայքում այրվում են եղեգներ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել' 14:04-ին:

 

Այրվել են Հ. Հ.-ին պատկանող չշահագործվող ավտոլվացման կետի առաստաղից՝ 2 քմ մակերոսով, և եղեգներ՝ 150 քմ: