Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Գավառ-Մար­տու­նի ավտոճանապարհին ժամը 19:00-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:

 

Ճշտվել է, որ Սևան-Մարտունի ավտոճա­նա­պարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, Կ. Բ.-ի վարած «Միթսուբիշի» մակնիշի 30LՏ934 պետհամարանիշի ավտո­մե­քենան վրաերթի է ենթարկել 1983թ. ծնված Դ. Կ.-ին, ով տեղում մահացել է: