Ջերմորեն շնորհավորում ենք՝ նախարարության ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ:

 

Այս հինգ տարիների ընթացքում նախարարությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր և այդ միջոցով իր լուման ներդրել Հայաստանի Հանրապետության և Հայկական Սփյուռքի միջև հարաբերություններ հաստատելու և խորացնելու գործում: Այդ ժամանակահատվածում Սփյուռքի նախարարությունը անցել է կազմավորման շատ բարդ ուղի, ուստի այդ ճանապարհին եղել են ինչպես հաջողություններ, այնպես էլ որոշ վրիպումներ: Բնականաբար, դժվար է հինգ տարվա ընթացքում ստեղծել այնպիսի ինստիտուտ, որը կկարողանա ճիշտ և պատրաստված կերպով համագործակցել արդեն ձևավորված կամ ձևավորվող Սփյուռքի հետ: Սրա հետ մեկտեղ, ուրախալի է, որ նախարարությունը դրսևորում է
խնդիրներին ստեղծագործական մոտեցման և ինքնակատարելագործման ունակություն:

 

Հավատում ենք, որ խոչընդոտները հաղթահարված կլինեն և գործունեության ուղղությունը, որն ընտրել է Սփյուռքի նախարարությունը – ճիշտ է և ուղղված է Ազգի ընդհանուր բարեկեցությանը:

 

Շնորհավորում ենք ևս մեկ անգամ՝ ցանկանալով հաջողություններ, հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ Սփյուռքի բարեկեցության:

 

Վրաստանի Հայ Համայնք