Իրաքում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է մի կին, ով փորձում էր ռումբ տեղակայել տարրական դպրոցի պատի մոտ:
Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 7-ին' Բաղդադի հարավում գտնվող Մադաին քաղաքում: Կնոջը հայտնաբերել էին դպրոցի անվտանգության աշխատակիցները և հանձնել ոստիկանությանը: