Թաիլանդի հարավում դպրոցի դիմաց ռումբ է պայթել, մահացել է ուսումնական հաստատությունը հսկող 2 զինվոր. հայտնում է Reuters գործակալությունը:
«Դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում, երբ այնտեղ խաղում էին երեխաները: Առնվազն մեկ երեխա ստացել է վնասվածք»,-պատմել են լրագրողներին ոստիկանությունում:
Հետաքննության վարկածով' ռումբը տեղադրել են տեղի մարտիկները, որոնք հակասություններ ունեն իշխանության հետ: