Պակիստանի Բելուջիստան գավառի Քվետա քաղաքում, շուկայի հարեւանությամբ ռումբ է պայթել: Զոհվել է առնվազն 4, վիրավորվել` 20 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: Ականատեսներից մեկի հավաստմամբ, պայթյունի պահին տարածքը մարդաշատ է եղել:

 

Կատարվածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն Բելուջիստանում կան բազմաթիվ իսլամիստ զինյալներ ու անջատողականներ, որոնք տասնամյակներ շարունակ ապստամբում են կառավարության դեմ: