«ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվել։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ իրեն ուղղված սկանդալային հարցից հետո մտափոխվել է Դ. Հարությունյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու հարցում։

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Դ. Հարությունյանը ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հարցի իրավունքը զիջել էր Փոստանջյանին, ով հրապարակավ խաղամոլության մեջ մեղադրեց Սերժ Սարգսյանին։ Արդյո՞ք փակված է Ձեր՝ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու թեման. «Ժողովուրդ»–ի այս հարցին Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Բազմիցս ասել եմ, որ վճռաբեկ դատարանն ունի գործող նախագահ»։ Մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանն այս օրերին բավական անտրամադիր է. նախ՝ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկել է իր վրա, բացի այդ՝ կորցրեց դատարանի ցմահ նախագահ լինելու հնարավորությունը։»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: