Ստոկհոլմում Շվեդիայի թագավորական ակադեմիան հայտարարել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Ոսկե մեդալն ու գումարային մրցանակը բաժին է հասել բրիտանացի գիտնական Փիթեր Հիգսին' իր անունը կրող բոզոնի գոյության բացահայտման և ապացուցման համար, ինչպես նաև' բելգիացի Ֆրանսուա Էնգլերին, ով մասնակցություն է ունեցել այդ տեսության մշակման մեջ:

 

Տարրական մասնիկների ֆիզիկայում բոզոնը ենթաատոմական մասնիկների երկու հիմնարար դասերից մեկն է (մյուսը ֆերմիոնն է)։ Բոզոնը նկարագրվում է Բոզե-Այնշտայնի վիճակագրությամբ: Այս դասի մեջ ընդգրկված են ֆոտոնը, գլյուոնը և հիպոթետիկ Հիգսի բոզոնը: Բոզոն անվանումը գալիս է հնդիկ ֆիզիկոս Շատենդրանատ Բոզեի անունից:

 

Հիգսի բոզոնի գոյությունը ապացուցվել էր 2012-ին: