2013թ. քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մարտին Կարպլյուսին, Մայքլ Լևիտին և Արի Ուորշելին' քիմիական բարդ համակարգի մոդելների զարգացման համար: Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացնում է մրցանակների բաշխման համար պատասխանատու Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան: Նոբելյան մրցանակի դափնեկիրները դրել են հզոր համակարգչային ծրագրերի հիմքերը, որոնք օգտագործվում են քիմիական գործընթացների կանխատեսման և ըմբռնման համար:

 

Գիտնականների աշխատանքները, ովքեր օգտագործել են քվանտային քիմիայի մոտեցումները, կարևոր են կենդանի հյուսվածքներում մոլեկուլների ֆունկցիաները և կառուցվածքը հասկանալու, ինչպես նաև' նոր դեղամիջոցներ ստանալու համար:

 

Նոբելյան դափնեկիրներին կպարգևատրեն Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին' Նոբելյան մրցանակի հիմնահայր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):