Ստոկհոլմում հայտարարվել է բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Այս տարի այդ մրցանակը շնորհվել է Ջեյմս Ռոթմանին, Ռենդի Շեքմանին և Թոմաս Զյուդովին «Վեզիկուլյար փոխադրումը կարգավորող մեխանիզմների ուսումնասիրության համար»: Այս մասին տեղեկանում ենք Նոբելյան հանձնաժողովի պաշտոնական կայքից:

 

Հիշեցնենք, որ բժշկության ոլորտում 2012-ին Նոբելյան մրցանակը շնորհվել էր Ջոն Գարդոնին և Սինյա Յամանակային' բջջային վերածրագրավորման մեթոդների հայtնագործության համար: Նրանց հետազոտությունները թույլ տվեցին օրգանիզմի սովորական բջիջներից ցողունային բջիջներ ստանալ:

 

Վերածրագրավորված հյուսվածքներն արդեն բազմիցս կիրառվել են արհեստական օրգանիզմներ ստեղծելու համար: