ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ հարուցել: Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը մտադիր է առաջիկայում ցրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ու ձեւավորել նորը, այս անգամ հայտնի «Դոնթի» բանաձեւով: Սակայն եթե որոշվի կիրառել «Դոնթի» բանաձեւը, ապա այդ սկզբունքով պետք է ձեւավորվեն նաեւ խորհրդարանի մյուս միջազգային պատվիրակությունները:

 

Իսկ այդ դեպքում արդեն կստացվի, որ բոլոր պատվիրակություններում կգերակշռեն ՀՀԿ-ականները' մոտ 90 տոկոս, ԲՀԿ-ն կունենա 8 տոկոս, ՀԱԿ-ը' 2 տոկոս ներգրավվածություն: Իսկ ահա խորհրդարանական մյուս ուժերը' ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը, այդ բանաձեւի համաձայն, չեն ներգրավվի պատվիրակություններում ու կմնան ՀՀԿ-ի բարեհաճության հույսին. եթե ՀՀԿ-ն իր տեղերից մեկը զիջի, այդ դեպքում նոր նրանք տեղ կունենան:

 

Մանրամասները' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: