Իսրայելի իշխանությունները քննադատել են ՄԱԿ-ի որոշումը' Իրանի ներկայացուցչին Միջազգային անվտանգության և զինափաթման հարցերով հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար. տեղեկացնում է Associated Press-ը:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին հղած իր նամակում, ինքը անհասկանալի է համարում, թե ինչպես կարող է միջուկային զենք մշակելու մեջ մեղադրվող երկիրը ներգրավվել զինաթափման հացերով ՄԱԿ-ի հանձնաժողովում:
Դեսպանը հավելել է, որ Իրանի ընդգրկումն այդ հանձնաժողովի կազմում նույնն է, թե թմրադեղերի վաճառքով զբաղվող անձը նշանակվի դեղագործական ընկերության տնօրենի պաշտոնում։
Միջազգային անվտանգության և զինաթափման հարցերով հանձնաժողովը, որի կազմում կա 193 երկիր, հոկտեմբերի սկզբին միաձայն քվեարկեց Իրանի ներկայացուցչին զեկուցողի դերում նշանակելու օգտին: Զեկուցողի պարտականությունների մեջ է մտնում հանձնաժողովի անունից զինաթափման և սպառազինման վերաբերյալ տեղեկություններ և հաշվետվություններ ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: