Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց պաշտպանության նախարարության համակարգի մի շարք ծառայողների դեմ քրեական գործով դատավճիռը:
ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սուրեն Մկրտչյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2¬րդ մասի 2¬րդ և 5¬րդ կետերով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն ՝ 5 դրվագով և 34¬178-րդ հոդվածի 2¬րդ մասի 2¬րդ և 5¬րդ կետերով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախության փորձ: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով' Սուրեն Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում' 5 տարի ժամկետով, որի կրումից ամբաստանյալն ազատվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22¬րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3¬ի որոշման կիրառման արդյունքում, Սուրեն Մկրտչյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճում, նրա կատարած հանցագործությամբ այլ անձանց պատճառված գույքային վնասի հատուցման հարցն համարվել է լուծված' այն կամովին և ամբողջությամբ փոխհատուցելու հիմքով:
N զորամասի ավտոծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38¬312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու փորձ և նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկում 3 տարի ժամկետով, որի կրումից նա ազատվել է «Համաներում հայտարարելու մասին» հիշյալ որոշման կիրառման արդյունքում:
3 տարվա ազատազրկման են դատապարտվել ու համաներմամբ ազատվել պատժի կրումից նաև դասակի հրամանատար Գևորգ Մարգարյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ, հետախուզական դասակի հրամանատար Դավիթ Սարգսյանը, ով մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38¬312 հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով, վաշտի հրամանատար Տիգրան Խաչատրյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38¬312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով:
Համաներման որոշմամբ 3 տարվա ազատազրկում կրելուց ազատվել են նաև քաղաքացիներ Գագիկ Հարությունյանը և Սամվել Սարգսյանը, ովքեր մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով:
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Ս.Մկրտչյանի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակված ու սեփական կարիքների համար ծախսված գումարներն ըստ դրվագների կազմել են համապատասխանաբար՝ 6000, 1500, 5000, 3000 և 2000 դոլար, իսկ կաշառք ստանալու պատրվակով 2500 դոլարի հափշտակությունը կանխվել է իրավապահ մարմինների կողմից: Կաշառք ստանալու պատրվակով գումարները հափշտակվում էին սահմանամերձ զորամաս չտեղափոխվելու, հակառակը՝ տնամերձ զորամաս կամ զինկոմիսարիատ տեղափոխելը «գլուխ բերելու» համար:
«Փաստինֆո»