Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու որոշում կայացրեց:

 

20 տարվա ազատազրկումից հետո, պատժի կրումից ազատված Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է:

 

Սողոմոն Քոչարյանը գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:

 

Սողոմոն Քոչարյանի փաստաբան, լրագրող Գրիշա Բալասանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

 

«Երբեք չեմ մոռանա Սողոմոն Քոչարյանին, նրա մարդ տեսակին, վերջին օրերի մեր ջերմ զրույցները, կատակները. ... Պետություն, նայիր քեզ հայելու մեջ ու մի վախեցիր, երբ այնտեղ հրեշ տեսնես. ...Հոգուդ խաղաղություն, ՄԵԾ ՄԱՐԴ»:


Լուսանկարը՝ Հետք.am-ի