Չորեքշաբթի օրը Ադրբեջանում կայացած նախագահական ընրությունները ազատ, ժողովրդավար և քաղաքացիների կամքն արտահայտող ընտրություններ են եղել. РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում, համաձայն նախնական արդյունքների, հաղթանակ է տարել գործող նախագահ Իլհամ Ալիևը' հավաքելով ձայների 84%-ը:

 

Լեբեդևի խոսքերով' ընտրությունների արյդունքները արտահայտում են Ադրբեջանի ժողովրդի տրամադրությունը: