Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:
Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես են եկել Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամն ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: