«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունն այս տարի համընկել է ազգային-եկեղեցական տոներից Թարգմանչաց տոնի հետ:
Մատենադարանի հարակից տարածքում օրվա խորհրդին համահունչ կազմակերպված միջոցառման շրջանակում հնչել է հոգևոր երաժշտություն և ասմունք:
Միջոցառման ընթացքում փոխանցվել է նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ օրվա տոների հետ կապված շնորհավորական ուղերձը: