Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14:48-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում' «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շորժա գյուղի տեղամասում: Դեպքի վայր է մեկնել Ճամբարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.12-ին, մարվել՝ 17.18-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շորժայի տեղամասի 11 աշխատակից' տեղամասի պետի և 12 տեղի բնակիչ' Շորժայի գյուղապետի գլխավորությամբ: