Իտալական Լամպեդուզա կղզու մոտ հայտնաբերվել է նավաբեկության հետևանքով զոհված 34 մարդու դի, հաղորդում է Газета.ru-ն:
Մոտ 200 մարդ փրկվել էին Իտալիայի և Մալթայի առափնյա պահպանության ծառայությունների շնորհիվ:
Ավելի ուշ պարզվել էր, որ ներգաղթյալներով նավը գալիս էր Հյուսիսային Աֆրիկայից: Ուղևորների մեծ մասը սիրիացիներ և պաղեստինցիներ էին:
Ներգաղթյալներով նավի հերթական նավաբեկությունից հետո Մալթայի վարչապետը հայտարարել է, որ Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի: