Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի ու Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը:

 

Նշենք, որ դատական Վերջին նիստի ժամանակ կողմերը հանդես եկան պաշտպանական ճառերով: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Վերջինս նշեց, որ դատաքննության ընթացքում տեղի ունեցան դատավարական կարգի խախտումներ, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ամբաստանյալներն անմեղ են, չբերվեցին ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր ամբաստանյալներին առաջադրված շինծու մեղադրանքը:

 

Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը հրաժարվեցին ճառից' նկատելով, որ բոլորը գիտեն, թե ինչ դրդապատճառներ ունի այս գործը, և պահանջեցին իրենց ազատ արձակել:

 

Սարգիս Գևորգյանը հայտարարեց, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի: