Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում պատճառաբանել է, թե ինչու մինչ այս պահը ՀՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի անդրադարձել Մաքսային միությանն անդամակցելու  Հայաստանի ցանկության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը. «Կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ արտահայտվելու առիթ կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանն անդամակցվելու մասին հայտարարության հետ կապված այդ ամբողջ պատմության վերաբերյալ, որը հասարակության ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել:

 

Սպասվում էր, որ այդ համաձայնագրերի նախագծերը կհրապարակվեն, և կարելի կդառնա ըստ էության տեսակետ հայտնել հարցի վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ, և խոսելու դեպքում ստիպված ես կենտրոնանալ ոչ թե կայացված որոշման, այլ` տեղի ունեցած իրադարձության ձևի վրա: Իսկ դրա մասին գործնականում ամեն ինչ ասված է»: