«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հյատարարել է, որ ակումբը վերակառուցելու է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաճտը, մարզադաշտի անվանումը նույնպես որոշակի փոփոխությունների է ենթարկվելու. մասնավորապես' անվան մեջ կներգրավվի նաև ակումբի հովանավորի անունը:
«Մենք վերակառուցման մասին կտեղեկացնենք հաջորդ ամսին: Կարծում եմ' ամռանը կարող ենք սկսել աշխատանքները: Մարզադաշտի անվանը կմիանա նաև հովանավորի անվանումը»,-Պերեսի խոսքերը մեջբերում է El Confidencial-ը:
Իսպանիայում համոզված են, որ մադրիդյան թիմի մարզադաշտի անվանմանը հավակնում է Fly Emirates-ը: