Microsoft ընկերությունը չի փոխի «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեուի» անվանումը, եթե կարողանա ձեռք բերել մարզադաշտի նկատմամբ իրավունքները. տեղեկացնում է Marca:
Իսպանիայում Microsoft-ի ներկայացուցիչ Մարիա Գարանյան հայտարարել է, որ ընկերությունը հետաքրքրված չէ մարզադաշտի անվանափոխությամբ, իսկ մադրիդյան ակումբի հետ փոխհարաբերությունները կապված են տեխնոլոգիաների և նորարարության հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ մադրիդյան թիմի մարզադաշտի անունը փոխելու իրավունքի ձեռքբերմանը հավակնում են Microsoft, Audi և Emirates: Գոծարքի արժեքը տարեկան 25 մլն եվրո է: