Microsoft-ի հիմնադիրներից մեկը և խոշոր բաժնետեր Բիլ Գեյթսը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցում է մադրիդյան թիմի մարզադաշտի «Սանտիագո Բերնաբեուի» անվանափոխության իրավունքը գնելու հարցի շուրջ:
«Արքայական ակումբի» տնային մարզադաշտի անվանումն անփոփոխ կմնա մինչև 2016-ը, երբ կավարտվի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները. տեղեկացնում է El Confidencial-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվեց, որ մարզադաշտի անվանը կմիանա նաև իսպանական ակումբի հովանավորի անվանումը:
«Ռեալն» ու Microsoft-ն արդեն համագործակցում են Լատինական Ամերիկայի մի քանի երկրում: