Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած բախումները կրկին բարձրացրին ազգային խնդիրն այդ երկրում: Անցյալ կիրակի օրը բռնկված անկարգությունները դժգոհությունների մեծ ալիք առաջ բերեցին: Թեման շատ ակտուալ կերպով քննարկվում է նաև համացանցում, և ռուս բլոգերներն ու օգտատերերը զբաղված են մեկը մյուսի հետևից «կովկասյան խնդրի» իրենց լուծումն առաջարկելով:

 

Բլոգերներն ու ինտերնետ օգտատերերը վրդովված են ոչ միայն այն հանգամանքից, որ կովկասցիները լցվել են ռուսական շուկաներում, այլ նաև, որ նրանք բարձր դիրք են զբաղեցնում նախարարություններում: Այդ կապակցությամբ հատկապես բլոգերների քննադատությանն է արժանացել ՌԴ ԱԳՆ-ն, ուր դիվանագետների մեծ մասը կովկասցիներ են:

 

Այդ կապակցությամբ նրանք այսօր կազմել են ԱԳՆ դիվանագիտական աշխատակիցների «սև ցուցակը»: Ցուցակում ընդգրկված են Կովկասի տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որտեղից մենք առանձնացնում ենք հայազգի աշխատակիցներին:

 

 

Գևորգյան Կիրիլ Հորացիոսի` Իրավական դեպարտամենտի տնօրեն

 

Մալայան Էդուարդ Ռուբենի` հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան

 

Մարգարյան Ռոբերտ Վարդանի` Խորվաթիայում ՌԴ դեսպան

 

Ավետիսյան Անդրեյ Լևոնի` Աֆղանստանում ՌԴ դեսպան

 

Ջաղարյան Լևան Սեմյոնի` Իրանում ՌԴ դեսպան

 

Բեջանյան Յուրի Վարդանի` Կանադայում ՌԴ գլխավոր հյուպատոս