Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ և աջակցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի, ինչպես նաև` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան:

 

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր Եկեղեցիների, ՀՀ պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Այն անց է կացվելու Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, իսկ բացման հանդիսավոր արարողության սկիզբը կլինի ժամը 10:00-ին:

 

Ժամը 13:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին Մատենադարանի դահլիճում տեղի կունենա ասեղնագործ-գեղանկարիչ Մարիետա Մարտիրոսյան-Ալեքսանյանի «Հոգու շարական» խորագրով ցուցահանդեսը: