Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ. տեղեկացնում է goal.com-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն' կողմերը համաձայնել են կնքել 2 տարվա պայմանագիր:
Եթե նոր գործարքը կայանա, ապա Վենգերը լոնդոնյան թիմում կմնա մինչև 2016-ը:
Նշենք, որ մարզիչն «Արսենալում» է աշխատում 1996-ից: Նրա ղեկավարության շրջանում թիմը երեք անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, չորսական անգամ երկրի գավաթն ու սուպերգավաթը: