Այսօր՝ ժամը 15.05-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 164 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: