Գերմանիայի ավելի քան 200 իսլամիստներ ճանապարհ են ընկել դեպի Սիրիա` ապստամբների շարքերում կռվելու համար: Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը` հղում կատարելով Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության Դաշնային ծառայությանը:

 

Գրոհայինների մի մասն արդեն ժամանել է Սիրիա, իսկ մի մասն էլ դեռ ճանապարհին է: Իսլամիստների մեջ մեծ թիվ են կազմում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողի ներկայացուցիչները: Նրանից բացի` Սիրիա են մեկնել գրոհայիններ Հեսենից, Բեռլինից, Համբուրգից և Բավարիայից: Նրանց մեծ մասը Գերմանիայի քաղաքացիություն ունի: