Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները սպառնում են Անկարային Թուրքիայի տարածքում նոր ռազմական գործողությունների վերականգմամբ. հայտնում է Haber 7 թուրքական հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով' այս հայտարարությունը արվել է Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքական թևի ղեկավար Ջեմիլ Բայիքի կողմից:
Ահաբեկչական կազմակերպության գրոհայինները պատրաստ են վերադառնալ Թուրքիայի տարածք, եթե իրենց պահանջները չկատարվեն:
Թուրքիայի և Քրդական աշխատավորական կուսակցության միջև կոնֆլիկտը շարունակվում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք: Քուրդ գրոհայինները պայքարում են Թուրքիայի տարածքում անկախ Քուրդիստան ստեղծելու համար:
Ավելի վաղ թուրք փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել էր, որ երկիրը ջանքեր է գործադրում քուրդ գրոհայիններին Թուրքիայի տարածքից դուրս բերելու համար: