«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները կրկին սպառնացել են Իրաքի հյուսիսում բնակվող եզդիներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:

 

Տարածաշրջանի բնակիչները սկսեցին ահազանգել սպառնացող վտանգի մասին:

 

Սինջար լեռան տարածքում տիրող իրավիճակի մասին հայտնի է դարձել դեռևս օգոստոսի սկզբից: Ամերիկյան փորձագետ Մեթյու Բարբերի տվյալների համաձայն, այն ժամանակ սպանվել է 3000-5000 եզդի: