«Ալ Քադիա» ահաբեկչական խմբավորման հետ կապված իսլամիստ գրոհայինների մի խումբ Սիրիայի արևելքում բնակվող շուրջ 200 քուրդ բնակիչների պատանդ է վաերցրել. գրում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով սիրիական իրավապաշտպան Observatory for Human Rights կազմակերպությանը: Իսլամիստների ներկայացրած պահանջների մասին ոչինչ հայտնի չէ:
Պարզաբանվում է, որ խոսքը «Նուսրայի ճակատ» և «Շամի ու Իրաքի իսլամական պետություն» խմբավորումների մասին է:
Գերիներին առևանգելուն նախօրեին մի քանի շաբաթ շարունակ բախումներ էին տեղի ունենում քուրդ ոստիկանության և իսլամիստական ուժերի միջև:
Սիրիայի արևելքում և հյուսիսում սահմանամերձ բնակավայրերում հաստատված քրդերը պայքարում են ինչպես կառավարական, այնպես էլ ապստամբ ուժերի շարքերում՝ փորձելով թույլ չտալ թե՛ մեկի, թե՛ մյուսի կողմից տարածքում վերահսկողություն սահմանել: