Ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին վերսկսվելու են շուրջ 3 տառի առկախված բանակցությունները Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև: Եվրաինտեգրման բանակցային գործընթացը պետք է սկսվեր դեռ հունիս ամսին, բայց Թուրքիայում բռնկված Գեզիի հակակառավարական ցույցերի պատճառով տեղափոխվեց նոյեմբեր: Հայտնում է Ermenihaber-ը:
Բրիտանական «Financial Times» թերթն անդադարձել է այդ թեմային և ընդգծում է, որ Գեզիի ցույցերի ժամանակ «վատ քննություն հանձնած» Թուրքիայի դեմ կդրվի դատաիրավական համակարգի և մարդու հիմնարար իրավունքների հարցը:
Մեկնաբանելով ԵՄ գործող նախագահի վերջին հայտարարություններն այդ առնչությամբ' պարբերականը նշել է դրա ուղերձի մասին. այն է' պետք չէ սպասել մեծ առաջընթացի բանակցություններում, քանի դեռ Թուրքիան հավուր պատշաճի չի իրականացվի նախկին և հիմնական չափորոշիչների պահանջները: