Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հետնորդներից «օրենքով գող» Գելա Կարդավան արտաքսվել է Ռուսաստանից և վերադարձել է Վրաստան:
Երեկ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Georgian Airways ավիաընկերության Թբիլիսի Մոսկվա չվերթով Մոսկվա մեկնած Կարդավան ձերբակալվել է և նրա մոտ հայտնաբերել են ՌԴ քաղաքացու անձնագիր, սակայն այն անօրինական է ճանաչվել, այս մասին տեղեկացնում է «Прайм Крайм»-ը: Անձնագիրն անվավեր ճանաչելուց հետո Կարդավան ՌԴ-ից արտաքսվել է և զրկվել 5 տարի երկիր վերադառնալու իրավունքից։
ՆախօրեինԿարդավան վերադարձել է Վրաստան, սակայն ինչպես նշում է գործակալությունը' իրենց տեղեկություններով, Թբիլիսիում «օրենքով գող»-ին ձերբակալել են: