Lurer.com–ի տեղեկություններով՝ օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Երևանում։ Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի վարորդ, վարելով «Վազ 2107» մակնիշի իր ավտոմեքենան, կորցրել է կառավարումը և հարվածել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված աշխարհահռչակ Ռոդենի՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ արձանին։ Հարվածի հետևանքով արձանը՝ իր պատվանդանով հանդերձ, տեղաշարժվել է մոտ կես մետրի չափով։ Արձանն ապահովագրված է եղել, ինչի շնորհիվ վթարի հետևանքով առաջացած վնասները փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։

 

Փորձագետների կարծիքով՝ արձանը հազիվ է «փրկվել» կտոր–կտոր լինելուց։