Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:35-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, փլուզվել է Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 33 տան արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Դ.Հակոբյանին պատկանող, 1935թ. կառուցված 58 քմ մակերեսով տան ննջասենյակի 25 քմ արտաքին պատից փլուզվել է մոտ 6 ք.մ հատվածը:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետի տեղակալը, ՃԿԿ-ի հետ համագործակցող քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը: