Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 64 տանը փետրվարի 3-ին' ժամը 11.00-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ինչից փլուզվել է տան դիմային պատը (մոտ 8 քմ), տուժել է բնակիչ՝ 1940թ. ծնված Վ. Խ., ով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 1 1.27-ին: