ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ին, ժամը 07:45-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը 6 քաղաքացիների հետ անցկացրել է հոգեբանական զրույց:
ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը:
Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:
Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (2012 թ.), Ռուբինա Մարկոսյան (2010 թ.), Զարուհի Մելիքյան (1999 թ.), Էրիկ Աշուղյան (2002 թ., ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (2003 թ., ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (2004 թ., ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (2003 թ., ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (1994 թ., ԻԻՀ քաղաքացի):
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր կայուն:
Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:
Փրկարարներն, անվտանգության նկատառումներից ելնելով, փակել են խոհանոցում առկա գազի բալոնների փականները, հոսանքազրկել էլ.սարքավորումները և սահմանազատել տարածքը:
Պարզվել է, որ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ կայուն ծանր: