Չեխիայում ավարտին են մոտեցել խորհրդարանի պատգամավորների պալատի ընտրությունները:

 

Համաձայն ԿԸՀ-ի նախնական տվյալների' մեծ առավելությամբ հաղթանակ է տանում չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը'հավաքելով ձայների 21.67%-ը:

 

Երկրորդ տեղում է Չեխիայի կոմունիստական կուսակցությունը' 17.22% ձայն:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Չեխիայի խորհրդարանը քվեարկել էր ինքնալուծարման օգտին, որից հետո նախագահ Միլոշ Զեմանը հոկտեմբերի 25-ը և 26-ը նշանակել էր արտահերթ ընտրությունների օր: