Իրանի իշխանությունները 4 քրիստոնյաների դատապարտել են փայտի 80 հարվածների՝ կրոնական ծեսի ժամանակ գինի խմելու համար, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Fox News-ին։

 

 

Քրիստոնյաներին ձերբակալել են «տնային եկեղեցում»։

 

ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ Իրանի իշխանությունները պարբերաբար հետապնդում են կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաև քրիստոնյաներին։

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Իրանում կա մոտ 370 000 քրիստոնյա։