Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մտադիր է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, խաղաղ և հարատև լուծմանը. ասված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Օլանդը Ալիևին շնորհավորել է նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հավատարիմ մնալով մեր երկրների կապերի ամրապնդմանը, ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը զարգանա քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտներում։ Միաժամանակ ողջունում են այն, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում Ադրբեջանի մերձեցումը Եվրոպական միությանը, ինչը քննարկման առարկա կդառնա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին»,-ասված է շնորհավորական ուղերձում։
Ֆրանսիայի նախագահը Իլհամ Ալիևին հաջողություններ է մաղթել՝ նախագահի պաշտոնում։