Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացի շրջանակում «Շրջաններ կարգավիճակի դիմաց» ծրագրին աջակցել են եւ՛ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ Ֆրանսիան: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Այո, եղել է մրցակցություն, հանդիպումներ կազմակերպելու փորձեր, սակայն ոչ ավել»,-նշել է նա:
Զատուլինը նշել է, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այժմ բավական օբյեկտիվ դիրքորոշում են զբաղեցնում:
«Ամեն դեպքում որպես Հայաստանի գործընկեր Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ երբ Հայաստանում ներքին գործընթացներ են տեղի ունենում, պետք է հաշվի առնել դա եւ քաղաքականություն վարել՝ ելնելով այդ փաստից»,-հավելել է պատգամավորը: