Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 10-րդ տուրի շրջանակներում Երևանի «Բանանցը» հյուրընկալեց «Շիրակին», «Գանձասարը»՝ «Միկային»:
«Բանանց»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը խաղավարտից 3 րոպե առաջ հեղինակեց Ռումյան Հովսեփյանը:
«Գանձասարը» և «Միկան» հանդիպումն ավարտեցին ոչ ոքի՝ 1:1: Գոլերը հեղինակվեցին 4 րոպե տարբերությամբ: Նախ 76-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանն առաջ մղեց «Գանձասարին», ապա 80-րդ րոպեին Արման Հակոբյանը հավասարեցրեց հաշիվը՝ օգնելով «Միկային» մեկ միավոր վաստակել: