Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում ավարտվեցին երկու հանդիպում:
Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ :«Միկան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»:
«Բանանցի» կազմում 45-րոպեին աչքի ընկավ Պետեր Շտեպանովսկին, իսկ «Միկայի» գոլը հեղինակեց Արթուր Ադամյանը (43):