Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»:
Նախ 54-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից աչքի ընկավ Լիոնել Մեսսին, ապա 90-րդ րոպեին գոլ հեղինակեց նաև Դանի Ալվեշը: Նշենք, որ 53-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Դեմիկելիսը:
Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լևերկուզենի «Բայերի» դարպասը:
Աչքի ընկան Մատյուիդին (3), դուբլ ձևակերպեց Իբրահիմովիչը (39 (11 մետրանոց), 42) ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Կաբայը (88):
Նշենք, որ այս խաղում նույնպես կարմիր քարտ գրանցվեց՝ 59-րդ րոպեին դաշտի տերերի կազմում կարմիր քարտ ստացավ Սպահիչը
Տեսանյութերը՝ այստեղ: